Զորավարժությունների ժամանակ զոհվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը զոհվել է Նորիլսկում ընթացող զորավարժությունների ժամանակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Զինիչևը զոհվել է զորավարժության մասնակիցներից մեկին փրկելու ժամանակ։
Համաձայն ՌԴ ԱԻՆ-ի՝ Զինիչևը ժամանել էր Դուդինկա, որտեղ մեկնարկել էին Ռուսաստանի Արկտիկական գոտու տարածքներն արտակարգ իրավիճակներից պաշտպանելու վարժանքները:
Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Թվիթերի իր էջում մանրամասներ է պատմել Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևի մահվան վերաբերյալ։
Պարզվում է, որ նախարարը փրկել է օպերատորին։
«Նրանք օպերատորի հետ միասին կանգնած են եղել ժայռի եզրին: Օպերատորը սայթաքել ու ընկել է ջուրը: Զինիչևը նետվել է ջուրը՝ փրկելու օպերատորին, բայց բախվել է դուրս ցցված քարին», — գրել է նա:
Զինիչևը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականից։ Նա 55 տարեկան էր։
Zham.am