ՔՊ-ն որոշել է, թե ում թեկնածությունը կառաջադրի Սյունիքի համայնքներում, Գյումրիում ու Դիլիջանում
Դիտել նաև
Սյունիքում բուռն քաղաքական զարգացումներ են սպասվում
Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնելու է Սյունիքի կորստին. Ստեփան Դանիելյան
Ֆրանսիայի դեսպանը այցելելու է Սյունիք
Իրանն ու Իսրայելը մոտ են նոր պատերազմի. Ի՞նչ կլինի Սյունիքի հետ, եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին
Ի՞նչ նոր տարանցիկ ճանապարհներ են սարքվում Սյունիքում Ադրբեջանի և Թուրքիայի համար / հայացք ներսից (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ի նիստում քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցությունը և համամասնական ցուցակների կազմը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար, ՔՊ-ական Գնել Սանոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վարչության որոշման համաձայն՝
.Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը,
.Դիլիջանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Դավիթ Սարգսյանը,
.Տեղ համայնքում՝ ՔՊԿ անդամ Դավիթ Ղուլունցը,
.Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արթուր Մաթևոսյանը,
.Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արարատ Թումանյանը,
.Գորիսում՝ ՔՊԿ անդամ Վլադիմիր Աբունցը։