Հրդեհ Երեւանի Շարուրի փողոցում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 04:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի Օժանդակ տնտեսության տներից մեկում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։23-ին, մարվել՝ 05։52-ին։
Մասամբ այրվել է գույքը և ջերմահարվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։

