Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
5
Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը

Հանրակրթության վարչության նորանշանակ պետը Երևանի ավագանու ընտրության օրը չհավատարմագրված դիտորդ էր (տեսանյութ)

Երեկ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ է նշանակել Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի արդեն նախկին տնօրեն Աննա Ստեփանյանին, ով մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, հայտնվել էր ընտրական սկանդալի կենտրոնում։

«Փաստացի ստացվում է, որ կրթության վարչության այժմյան պետը ընտրությունների օրը տեղամասում ապօրինաբար է գտնվել և եղել է չհավատարմագրված դիտորդ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Մայիսին դեռևս դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը թիվ 7/20 ընտրատեղամասում էր որպես «Կրթական և մշակութային կամուրջներ» կազմակերպության դիտորդ, բայց Իոաննիսյանը տեղում պարզել էր, որ Ստեփանյանը հավատարմագրված չէր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, թեև ուներ ԿԸՀ-ի կնիքով փաստաթուղթ, որի վրա գրիչով գրված էր նրա անուն-ազգանունը։ Հաղորդում է «Ազատություն»-ը:

«Դա այն կազմակերպությունն էր, որի ներկայացուցիչները տեղամասերում, անուն-ազգանուններով ստուգում էինք, և պարզվում էր, որ այդ ներկայացուցիչները հավատարմագրված չեն: Այդ մասին ես հայտնեցի ԿԸՀ-ի նախագահին՝ Տիգրան Մուկուչյանին», - պատմեց Իոաննիսյանը:

Միջադեպին ներկա էր նաև «Ազատության» նկարահանող խումբը։ Աննա Ստեփանյանը խուսափում էր պատասխանել լրագրողի հարցերին՝ ասելով․ - «Չեմ ուզում ընդհանրապես լրագրողների հետ առնչություն ունենալ»:

Դանիել Իոաննիսյանի խոսքով, ինքը զանգահարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով արդեն ընտրատեղամասի հանձնաժողովի ղեկավարին խնդրել է հեռացնել չհավատարմագրված դիտորդներին։

Քաղաքապետարանի հանրակրության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանը այսօր ևս «Ազատության» հետ հեռախոսազրույցում պնդեց, որ իր փաստաթուղթն օրինական է եղել, թեև նշենք, որ այժմ ևս ԿԸՀ կայքում կարելի է գտնել և ստուգել հավատարմագրված դիտորդների ցանկը, որտեղ նրա անուն-ազգանունը բացակայում է:

«Պարոն Մուկուչյանը հետո մեկնաբանեց, որ շատ դիտորդներ ուղղակի ժամանակի առումով չեն հասցրել դրան լուծում տալ, և հետո է եղել այդ ամբողջը», - արձագանքեց Ստեփանյանը:

«Ազատությունը» հետաքրվեցինք նաև, թե արդյոք նման սկանդալից հետո հանրությունը կարող է վստահ լինել, որ իր հետագա աշխատանաքային գործության ընթացքում Աննա Ստեփանյանն օրենքի խախտումներ թույլ չի տա։

Ստեփանյանի արձագանքը․ - «Վստահեցնում եմ, որ իմ գործունեության 25 տարիների ընթացքում եղել եմ մշտապես ազնիվ, մանկավարժի կողքին կանգնող մարդ, կրթական համակարգը լավ իմացող մարդ»:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը տեղի ունեցածի վերաբերյալ խիստ գնահատական ունի․ - «Դպրոցի տնօրեն, ով իր աշակերտներին քարոզում է քաղաքացի լինել, ով պահանջում է օրինապահ լինել, ու ինքը այդպիսի բան է անում, դա պատիվ չի բերում որևէ մանկավարժի»:

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>