Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Թշնամին երկու ուղղություններով կրակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա.Իշխան Սաղաթելյան

Այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, Արցախ չմեկնելը նաև հստակ վերաբերմունք էր Արցախի անկախությանը: Տարօրինակ է, որ Արցախում էլ որևէ լուրջ և էական միջոցառում կազմակերպված չէր՝ անկախության տոնին նվիրված։ Ըստ էության, սեպտեմբերի 2-ին գլխավոր իրադարձությունը Դաշնակցության գրասենյակի բացումն էր Ստեփանակերտում, որին ներկա էին Արցախի նախկին նախագահները, Արցախի ԱԳ նախարարը, որի ընթացքում նաև կարևոր քաղաքական ուղերձներ հնչեցին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Այսպիսով՝ սեպտեմբերի 2-ին Արցախի տոնում էր անկախության 30 ամյակը: Արցախի անկախության օրն առաջին անգամ նշվեց առանց որևէ տոնակատարության, ՀՀ բարձրագույն իշխանության որևէ ներկայացուցիչ չէր մեկնել Արցախ:

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իշխանությունը հետևողականորեն իր քայլերով, գործողություններով փորձում է ոչ միայն մոռացության տալ, այլ նաև հիմնավորել այն ամենը, ինչ տեղի է ունեցել.

«Փորձում են հիմնավորել, թե Արցախի կորուստը բնական էր, այդպես էլ պետք է լիներ, փորձեցին նաև հիմնավորել, որ այդ տարածքներից շատերը «դժբախտ ու դժգույն էին», թե այլ ճանապարհ չկար, քան Արցախի մեծ մասը հանձնելը, որը մեզ համար անընդունելի է: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մենք կոնկրետ հարցադրումներ արեցինք իշխանությանը, մասնավորապես, պահանջում էինք, որպեսզի հայտարարեն, որ Շուշին և Հադրութը հայկական տարածքներ են և ժամանակավորապես բռնազավթված են թշնամու կողմից, ցավոք, այս պատասխանը մենք ևս չլսեցինք, այս իմաստով ամեն ինչ պարզ է»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը ևս կտոնի Անկախության հռչակման 30 ամյակը:Ինչպես ենք մենք նշելու Հայաստանի անկախության օրը։

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ պարտավոր ենք անկախության տոները պատշաճ մակարդակով նշել, քանի որ դրանք ժողովրդի ինքնագիտակցության մեջ պետականության և անկախության արժեքը կարևորելու լավ առիթ են.

«Դժբախտաբար, այսօր մեր պետականությունը վտանգի տակ է, թշնամին երկու ուղղություններով կրակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, այս իշխանության վարած քաղաքականությունը համարժեք չէ ստեղծված իրավիճակին, ավելին՝ այն իրավիճակը, որն այսօր ունենք, գործող իշխանության ձախողման և անկարողության արդյունք է: Մենք կարևոր խնդիր ունենք արժևորելու անկախությանը նվիրված տոները»,-ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ դրանք նաև լավ առիթ են ճիշտ քաղաքական ուղերձներ հղելու առումով:

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ ընդդիմությունը քննարկում է անկախության օրվան նվիրված միջոցառումներ իրականացնել, բայց դեռ վերջնական որոշում սրա վերաբերյալ չունեն:

Ընդդիմության խորհրդարանական լծակները իշխանության ոչ հայանպաստ քայլերը կանխելու առումով այդպես էլ արդյունք չտվեցին:Իշխանությունը շարունակում է միանձնյա օրենքի նախագծեր բերել, որոնք առնչություն չունեն հետպատերազմյան շրջանում Հայաստանում և Արցախում առաջացած մի շարք խնդիրների լուծմանը և ընդունել այդ նախագծերը:

Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք, այս պարագայում արդյո՞ք ընդդիմությունը դիտարկում է փողոցային պայքարին անցնելու տարբերակը, ինչին ի պատասխան վստահեցրեց, թե փողոցային պայքարը շարունակում է մնալ առաջնահերթություն ընդդիմության օրակարգում.

«Մենք առաջին օրվանից ենք ասել, որ փողոցային պայքարից չենք հրաժարվելու, պետք է նախապատրաստվել, կազմակերպվել, դրա անհրաժեշտությունը տեսնում ենք: Մենք ասել ենք, որ խորհրդարանի մանդատներն ընդամենը լրացուցիչ հնարավորություն և գործիքներ են: Չնայած բոլոր դժվարություններին՝ ես կարծում եմ, որ այս ընթացքում մենք մեր հասանելիքը խորհրդարանում արել ենք,առաջիկայում տարբեր ձևերով և գործիքակազմով կօգտվենք այդ հնարավորություններից, բայց փողոցային պայքարը շարունակում է մնալ առաջնահերթություն: Այն գործընթացում, որով մենք խորհրդարանում քաղաքական մեծամասնության հակահայ քայլերը չկարողանանք կանխել, պետք է մասնակից դարձնենք մեր հասարակությանը և այդ ճանապարհով փորձենք խնդիրը լուծել»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>