Թալիբների դեմ պայքարող Փանջշերի լեռներում արդեն 5 օրից ավելի ապաստանած բնակչությունը գրեթե մատնված է սովի, սակայն կռվում և չեն հանձնվում
Դիտել նաև
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
Թալիբների դեմ պայքարող Փանջշերի լեռներում արդեն 5 օրից ավելի ապաստանած բնակչությունը, այդ թվում՝ կանայք և երեխաները, գրեթե մատնված են սովի, սակայն կռվում և չեն հանձնվում։
Հումանիզմ, 21-րդ դար և այլն. դատարկ խոսքեր են, քանզի թվում է, թե նույնիսկ Աստծո կողմից մոռացված այս մարդիկ, որոնք, ի դեպ, հնագույն քաղաքակրթություններից մեկի ժառանգորդներն են, երբեք չեն արժանանալու որևէ մեծ և «վեհ» տերության կարեկցանքին ու օգնությանը։
Տեղական պարսկերենով «թալխան» («թալխ» - «դառը» արմատից) կոչվող չորացրած թթի ալյուրից պատրաստված այս համեստ, փանջշերյան քարից քիչ կակուղ կերակուրը ինքնաձիգի գնդակի հետ միասին այժմ փանջշերցիների դիմադրության խորհրդանիշն է։
Լուսանկարում «թալխանն» է։
#մարդասեր_աշխարհը
Իրանագետ Վարդան Ոսկանյանի Ֆեյսբուքյան էջից

