Հայտնի է Գեղարքունիքի նոր մարզպետի անունը
Ըստ կառավարության սեպտեմբերի 8-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի՝ Կարեն Սարգսյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ: Այս մասին տեղեկանում ենք կայքում տեղադրված որոշման նախագծից: Հիշեցնենք, որ Կարեն Սարգսյանն օրեր առաջ ազատվել էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: