Հայրը զոհվել է 44-օրյա պատերազմում, որդու դին դիահերձարանից վերադարձրել են 11 ամիս անց
Դիտել նաև
Փաշինյանը Բագրատ սրբազանի մոտ մարդ է ուղարկել. փորձել է հանդիպել նրա հետ. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է
20-ից ավելի փաստաբան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին
Ընտանեկան ողբերգությունը լայքեր հավաքելու համար օգտագործելն անթույլատրելի է. ՄԻՊ-ը՝ համացանցում լուսանկարների մասին
Քննություն է տարվում` պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները
«Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Սեպտեմբերի 5-ին Արցախի Մարտունի քաղաքը վերջին հրաժեշտն է տվել 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Թալիշի համար մղվող մարտերում մանկության և մարտական ընկերոջ՝ Արսեն Աղասյանի հետ մարտիրոսված հայորդի՝ շարքային Մհեր Աբրահամյանին։
Արցախյան 44-օրյա պատերազմում Մարտունիի պաշտպանության ժամանակ նահատակվել է նաև Մհեր Աբրահամյանի հայրը՝ Նիվո Աբրահամյանը։
Մհերի հոր աճյունը 10 ամիս առաջ է ամփոփել Մարտունի քաղաքի գերեզմանոցում։
Մհեր Աբրահամյանի աճյունը 11-րդ ամիսն է լրանում գտնվում էր Հայաստանի դիահերձարններից մեկում է և միայն ճարահատյալ մոր, հարազատների, ընկերների երկար որոնումներից հետո վերադարձրին Մհերի դին...
Մի՛ թաքցրեք զոհվելուց 11 ամիս անց՛ սակայն դեռ ճանաչելի մեր հերոսների աճյունները...»։