Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Լաչինի շրջանում ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժությունների մասին
Դիտել նաև
Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրի համաձայն՝ Լաչինի շրջանում մարտական հրաձգություն համատեղ վարժանքներ են սկսվել: Այս մասին հայտնել է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Զորավարժությունների հիմնական նպատակն է՝ բարելավել փոխգործակցությունը եւ մարտական համակարգումը մարտական գործողությունների ժամանակ՝ ներառյալ ռազմական որոշումներ կայացնելու եւ ստորաբաժանումների կառավարման՝ հրամանատարների հմտությունների զարգացումը: Հատուկ ուշադրություն է դարձվում բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից ռազմական տեխնիկայի օգտագործման հմտությունների կատարելագործմանը, հայտնել է լրատվամիջոցը:
Աղբյուրը՝ news.am

