ՊԵԿ նախագահը փորձում է վրեժ լուծել Վլադիմիր Գասպարյանից
Դիտել նաև
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
«Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն»․ Վարդան Ոսկանյան
Ում հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանն ու ինչու է խուցը փոխելու միջնորդություն ներկայացվել
Կարճվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական վարույթներից մեկը
«Politik.am»-ը հաղորդում է, որ վերջին շրջանում լարվել են ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի և ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունները: Պատճառը պարզվում է խիստ անձնական է:
Շաբաթներ առաջ ոստիկանության աշխատակիցները ինչ որ օրինախախտման հետ կապված ոստիկանություն են բերման ենթարկել Վարդան Հարությունյանի տղային: Դեպքի մասին տեղեկանալով ՊԵԿ ղեկավարաը փորձում է անձամբ հարցին լուծում տալ: Նա զանգահարում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և խնդրում որդու համար ավելորդ խնդիրներ չստեղծել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ այս զանգը բարկացրել է Վլադիմիր Գասպարյանին և նա Վարդան Հարությունյանի «պորտը տեղն է դրել»: Այս միջադեպը վիրավորել է Վարդան Հարությունյանին և մեր աղբյուրների փոխանցմամբ նա ճանապարհներ է փնտրում վրեժխնդիր լինելու համար:

