ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին արտերկրում ձերբակալվել է թմրանյութեր ունենալու կասկածանքով
Դիտել նաև
Ես պրոռուս չեմ, բայց նայեք քարտեզին. Մուրադ Փափազյան (տեսանյութ)
Կրկին Հայաստան մուտքի արգելքի տակ եմ. Մուրադ Փափազյան
«Պայքարելու եմ՝ վերականգնելու համար Հայաստան վերադառնալու իմ իրավունքը». Մուրադ Փափազյան
Հայաստան իմ մուտքի արգելքի որոշումը կայացրել է անձամբ Փաշինյանը, 2 շաբաթից կունենանք դատավարություն
«Փաշինյանը փոքրացնում է իմ հայրենիքը, դրա համար եմ *** պաստառը պարզել»․ Գոռ Մուրադյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կայքերում լուր հայտնվեց այն մասին, որ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին արտերկրում ձերբակալվել է:
Ըստ այդմ, նրան Սոչիում են ձերբակալել, և Մուրադ Մուրադյանի բացակայությունն ԱԺ նիստերից բացատրվում էր դրանով: Մենք տեղեկացանք, որ Մուրադյանի որդին՝ Նվեր Մուրադյանը, ձերբակալվել է թմրանյութերի կասկածանքով, բայց ոչ թե Սոչիում, այլ՝ Բելառուսում:
Հայրը մեկնել է Բելառուս, մոտ մեկ ամիս չարչարվել, սակայն որդուն ազատելու հարցը չի կարողացել լուծել: Եվ ձեռնունայն վերադարձել է:
Մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է մեկ ամիս առաջ: Նվեր Մուրադյանը դեռ կալանավորված է, գործով դատավճիռ չկա», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

