«Կապառոսը, կարծում եմ, նույն խնդիրներն է դրել». Բորիս Նավասարդյան
Որպես արհեստական մխիթարանք չհամարեք, բայց այս խաղում ամենակարևորը գունավոր քարտեր չհավաքելն է։ Դեռ մինչև երեք խաղերի այս շարքը այդպես էլ պատկերացնում էի խնդիրը՝ Մակեդոնիային չպարտվել, գերմանացիների դեմ քարտեր չստանալ, Լիխտենշտեյնին հաղթել ու ամրապնդվել երկրորդ տեղում։ Կապառոսը, կարծում եմ, նույն խնդիրներն է դրել, իսկ երբ այդ մարզիչը, ում հիմնական հաղթաքարտերից մեկը տղաներին էմոցիոնալ տրամադրելն է, ֆուտբոլիստներին հրահանգում է զգուշավոր լինել, այնպիսի հզոր թիմի հետ, ինչպիսին Գերմանիան է, դժվար է խուսափել լիակատար ձախողումից։ Պրագմատիզմը մեր կարգի հավաքականի համար անհրաժեշտ է վերջնական արդյունքին հասնելու համար։ Չտխրեք...
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան էջից