Մենք պետք է սովորենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեր երկիրը. Արշակ Կարապետյան. Տեսանյութ
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Եռամսյա հավաքների մասնակիցների ինտենսիվ մարզումները շարունակվում են։ Այս մասին ասվում է Զինուժ մեդիայի պատրաստած տեսանյութում:ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հավաքներին մասնակցող պահեստազորայիններին այցելության ժամանակ եռամսյա հավաքների մասնակիցներին կոչ է արել անել հնարավորը վերապատրաստման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար: Կարապետյանը հիշեցրել է, որ Հայաստանի զինված ուժերը սահմանների անվտանգության երաշխավորներն են եւ նրանց մարտական պատրաստությունից է կախված երկրի խաղաղ ապագան:
«Մենք պետք է սովորենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեր երկիրը։ Բացի մեզանից, ոչ ոք չի պաշտպանի, մնացածը լավագույն դեպքում կարող են օգնել։ Մեր երկրի պաշտպանները մենք ենք»,-ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

