Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է

Պատասխան Ստյոպա Սաֆարյանին

ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ

Ստյոպա Սաֆարյանն իր գրառման մեջ, իրավացիորեն նկատել է, որ «Առավոտ»-ում հրապարակված «Ամայի, ձյունածածկ,անպետք հողերի մասին» հոդվածում, որպես պարտության քարոզիչներից մեկին, հենց իրեն եմ նկատի ունեցել։ Գրառման մեջ, նա փորձում է ժխտել սույն բնորոշումը, արդարանալով, կամ «բացատրելով» որ ինքը, որպես վերլուծաբան ներկայացրել է պարտության պատճառները։ Ինքս չեմ կարդացել նրա «խորը վերլուծությունները», բայց ինձ համար մեկ բան պարզից էլ պարզ է։ Անկախ այն բանից, թե նոր իշխանությանը ինչպիսի ժառանգություն էր մնացել «նախկիններից», միևնույնն է պարտության և Արցախի հանձնման միակ մեղավորն ու պատասխանատուն գործող իշխանությունն է։ Նախ, իշխանությունը զավթելով, այսօրվա վարչապետ կոչեցյալը պետք է գիտակցեր ողջ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդիրը։ Երկրորդ, անկախ այն բանից, թե պարտությունը ապիկար կառավարման հետևանք էր, թե ինչպես շատերն են համոզված՝ դավաճանության, վարչապետ կոչեցյալը պետք է ինքնասպանություն գործեր, կամ գոնե հրաժարական տար։ Եվ եթե պարտությունից հետո, որոշ ուժեր, այդ թվում Ստյոպա Սաֆարյանը, շարունակում էին և են կրծքով պաշտպանել վարչապետ կոչեցյալին, ապա, այո՛ նրանք պարտության քարոզիչներ են և Արցախի կորուստը նրանց համար նշանակություն չունի։ Նրանք չընդվզեցին նաև, երբ վարչապետ կոչեցյալը Շուշին անվանեց «դժբախտ և դժգույն, ադրբեջանական քաղաք»։ Չընդվզեցին, «ձյունածածք գագաթների, Սև լճի 30%-ի, ամայի տարածքների» համար նույնպես։ Էլ պարտության քարոզիչները պոզով պոչո՞վ են լինում։

Հետո Ստյոպա Սաֆարյանը մեջբերում է անում հոդվածի այլ հատվածից․ «Այն որ, հատկապես Արցախի շուրջ ազատագրված տարածքները (իրականում Արցախի Հանրապետության տարածքները), Հայաստանի ոչ մի իշխանություն չի համարել հայրենիքի մաս, անժխտելի է։ Դրանք համարվել են բանակցությունների ժամանակ սակարկության առարկա: Հիշենք, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը «Աղդամը մեր հայրենիքը չի»։ Էլ չեմ խոսում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման մասին» և և «խորին» վերլուծություններ է անում՝ էլ Ավետիքի փեսա Վազգեն Մանուկյան, էլ չգիտեմ ինչ։ Կարծում եմ հիշում ես, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, Վազգեն Մանուկյանը Հանրային Խորհրդի նախագահն էր, դու Հանրապետական կուսակցության, Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի դասընթացավար, իսկ ես ՝ միշտ ընդդիմադիր։ Ա՛յ Ստյոպա Սաֆարյան, եթե դուք ձեր ողջ ընտանիքով կլանային, նույն մտածելակերպն ունեք, այն չի նշանակում որ բոլորն այդպիսիք են։ Ինքս միշտ դեմ եմ եղել տարածքների զիջմանը, այդ է վկայում և վերջին հոդվածը։ Իսկ դու, 2008թ․ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաջերմեռանդ պաշտպաններից էիր, ով ի տարբերություն քո քողարկված կարծիքի, բացահայտ էր ասում Արցախն Ադրբեջանին նվիրելու մասին։ Եվ հանուն այդ գաղափարի , դու ամբոխին գրգռեցիր, ստելով թե երեխա, թե հղի կին են ոստիկանները սպանել։ Իսկ վարչապետ կոչեցյալին հեռացնելու հանրահավաքներին, այո՛ մասնակցել եմ, անկախ այն բանից, թե ով էր դրանք կազմակերպում։ Դու կազմակերպեիր, նույնպես կմասնակցեի։ Ինչ վերաբերում է այն էժանագին հարցին, թե մեր ընտանիքից մասնակցել են պատերազմին , թե ոչ, պատասխանեմ։ Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում, որ պետության մեջ, շեշտում եմ՝ պետության, վարչապետ, կամ գերագույն հրամանատար կոչեցյալի հրամանով դադարեցվում է զորակոչն ու զարկ տրվում կամավորական ջոկատներին։ Եվ համոզված եղիր, որ մեր ընտանիքից պատերազմի մասնակիցներ եղել են, բայց ի տարբերություն քեզ, մենք այն չենք գովազդում։

Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>