Ի՞նչ կապ կա Արցախի Շոշ գյուղի ու Նոյան տապանի միջև. Լուսանկար
Դիտել նաև
«2026-ի տարեմուտը զգուշացնում է ճակատագրական լինելու մասին». Նաիրի Հոխիկյան
«Նիկոլի ներկայությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը հնչեցնելը կատաղեցրել է իշխանական ամբողջ թիմին»․ Նաիրի Հոխիկյան
«Ընդդիմադիր Գյումրին Նիկոլի ոհմակից ազատվելու կարևոր կենտրոն է»․ Նաիրի Հոխիկյան
«Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս»․ Նաիրի Հոխիկյան
«Վարդենիսում ասում են՝ Տարոն քահանան աբիժնիկ էր Վեհափառից»․ Նաիրի Հոխիկյան
Համաշխարհային ջրհեղեղից հետո, երբ Նոյան տապանը դեմ է առել Արարատ լեռան գագաթին, տապանի գերաններից մեկը հարվածի հետևանքով պոկվել ու ջրերի վրա լողալով՝ հասել է ներկայիս Արցախի տարածք։ Այստեղ այդ փայտը հողին է դիպել, արմատակալել ու ծիլ տվել, շիվեր արձակել՝ նոր կյանք տալով բնությանը։
Ծիլ, շիվ բառը Արցախի բարբառով արտասանվում է որպես շոշ։ Հենց այն տեղում, որտեղ շիվ, շոշ է տվել Նոյի տապանից պոկված փայտը, կոչվել է Շոշ։ Արցախի Շոշ գյուղն ապրում է նաև այսօր՝ նոր ծիլեր ու նոր կյանք տալով վիրավոր, բայց արժանապատվորեն ապրող Արցախին։ Շոշից ծնվել է Շուշին․․․ Շոշով կազատագրվի Շուշին։
Նաիրի Հոխիկյանի Ֆեյսբուքյան էջից

