«Լավ կլիներ՝ Երևանի փողոցների անունները սովորեիք»․ Ամրամ Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առաջին հանդիպումս պարեկային ծառայության հետ շատ տպավորիչ էր։ Տերյան փողոցից կիլոմետրերով հեռու լինելով՝ արձանգրեցին Տերյան փողոցում ավտոմեքենան երկրորդ շարքում կանգնեցնելու մասին իրավախախտում, հետո ասեցին կուղղենք… Լավ կլիներ՝ պաշտոնական փաստաթուղթը որևէ եղանակով ուղղելու նախաձեռնության փոխարեն Երևանի փողոցների անունները սովորեք, երբ ավարտեք, սկսեք էթիկա կարդալ, հետո ՎԻՎՕ, հետո էլ ձեռքի հետ «Վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին» օրենքն ուսումնասիրեք…հետո նոր փողոցում կգոռգոռաք… Ավագ պարեկ Գալստյան, կրծքանշան 11179»։

