ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ
11
Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Պատերազմ Արցախում
ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Խորհրդարանում քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից Bravo Նիկոլ, զարգացնում է Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունը. ռուսաստանյան շուկայում Ադրբեջանը փոխարինում է Հայաստանին Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Թաթարստանը սգո օր է հայտարարել Քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան. Արդարացված Կարապետ Պողոսյան Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մինչ այս պահը ինձ հետ կապ չեն հաստատել. Ռուբեն Վարդանյանի կինն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ոստիկան(իկ)ները Նար-Դոսի փողոցից բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փումփուլիկին», «Սնայպերչիկին», «Բեթմենին», «Խուճուճիկին», «Խուտուտիկին», «Այֆոնչիկին»

Թուրքական նախապայմանները՝ «դրական ազդակներ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներկա փուլում Թուրքիան տարբեր ուղղություններով ագրեսիվ քաղաքականություն է վարում, որի արդյունքում տարբեր երկրներում հակաթուրքական տրամադրություններ են ձևավորվել։ Թուրքական ազդեցության աճը մեծապես նկատելի է նաև մեր տարածաշրջանում, որը կարող է հարթակ դառնալ Անկարայի համար իր նեոօսմանական և պանթուրքական ծրագրերի շրջանակներում Միջին Ասիա ներթափանցելու համար։ Տարիներ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ Արևմուտքից մեծ կախվածություն ունեցող Թուրքիան կսկսի բացահայտ էքսպանսիոնիստական արտաքին քաղաքականություն վարել։

Պատահական չէ, որ այսօր թուրքական հավակնություններն անգամ այնպիսի աստիճանի են հասել, որ այդ երկրի նախագահ Էրդողանը հայտարարում է, թե յուրաքանչյուրը, ով կցանկանա «քարը տեղից շարժել» տարածաշրջանում, նախևառաջ պետք է արժանանա Թուրքիայի հավանությանը։ Նկատենք, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն ներկայումս իրավիճակն այլ է, քան, օրինակ՝ մի տարի առաջ էր, քանի որ Արցախյան պատերազմով պայմանավորված՝ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական դասավորությունը լիովին այլ է։ Բայց այս հանգամանքը չի խանգարում, որ Հայաստանի իշխանությունը այնպիսի գործելակերպ որդեգրի, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, և կառավարության ծրագրում հատուկ ընդգծի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ ակտիվ ջանքերի ներդրման ու փոխվստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության մասին։

Այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները չեն բավարարվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունն իրենց կառավարության ծրագրում ընդգծելով։ Օրինակ՝ Փաշինյանն ավելի առաջ գնացող քայլ է կատարում՝ կառավարության նիստում հայտարարելով, թե Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան Հայաստանի ուղղությամբ։ Իրականում այս հայտարարությունը շատ տարօրինակ էր, քանի որ մինչև հիմա Անկարայից որևէ դրական ազդակ չի նկատվել, որը կարող է Հայաստանի համար ընդունելի լինել։ Ավելին՝ թուրքական կողմն ամեն ինչ արել է տարածաշրջանն ապակայունացնելու համար։ Թուրքիան ամեն անգամ աջակցություն է հայտնում Ադրբեջանին և այդ երկրին մատակարարում ժամանակակից սպառազինություն։ Իսկ շատ դեպքերում հենց թուրք սպաներն են մարզում ադրբեջանական բանակը։

Եվ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում թուրքական անմիջական ներգրավվածությունը տեսանելի էր նաև վարձկան ահաբեկիչների տեսքով, որոնց Անկարան վարձել էր Արցախի դեմ «ջիհադի» համար։ Ու եթե պատերազմի ընթացքում Հայաստանի իշխանությունները բարձրացնում էին Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների օգտագործումը դատապարտելու խնդրի մասին, ապա հիմա, կարծես, «մոռացել» են այս թեման։ Բայց հարցն այն է, որ Ադրբեջանի հաղթանակից հետո էլ Արցախի հետ կապված Անկարան շատ հեռուն գնացող նպատակներ ունի։

Պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Թուրքիան մտադրություն ունի Արցախում Սիրիայից բերված թուրքմենական ցեղերի բնակեցնել։ Իսկ հիմա էլ քննարկումներ կան, որ Աֆղանստանից եկած փախստականներին կարող են Արցախ բերել, ինչու չէ, նաև դրա անվան տակ մոջահեդ գրոհայինների որջեր ստեղծել Արցախից բռնազավթված տարածքներում։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ Ադրբեջանն առանց Թուրքիայի որևէ լուրջ քայլ չի կատարում։ Անգամ պատերազմի ժամանակ ամեն անգամ կոնկրետ դիրքորոշում արտահայտելուց առաջ Ալիևը հայացքն ամեն անգամ հառում էր Անկարայից եկող ազդակներին։ Ստացվում է, որ եթե Ադրբեջանն այս օրերին ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը ու սադրանքների է դիմում, միանշանակորեն, դա տեղի է ունենում Անկարայի բացահայտ աջակցության պայմաններում։ Նաև լուրջ դիտարկման առարկա է այն հանգամանքը, թե ինչպես թուրքական ղեկավարությունն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու պարագայում։

Ըստ նրա, նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, որն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման համար: Թուրքիայի նախագահի ուղերձն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ վերջնականապես հրաժարվի Արցախից, իսկ մյուս կողմից էլ՝ ճանաչի առկա հայ-թուրքական սահմանը, այսինքն, ընդունի Կարսի պայմանագրի պայմանները և հրաժարվի պահանջատիրությունից ու Ցեղասպանության հարցը բարձրաձայնելուց։ Ստացվում է, որ Թուրքիայից եկող «դրական ազդակները» նախապայմանների լեզվով խոսելն է։ Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում նոր նախապայմաններ ևս առաջ քաշվեն։

Բայց զարմանալի է, որ իշխող ՔՊ-ի ներկայացուցիչները սին հույսեր են տածում, որ շատ շուտով սահմանները բացվելու են, ու սկսվելու է թուրքերի հետ առևտուրը։ Դե, հանրությունից գաղտնի մեր հայրենիքի տարածքները թշնամուն հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրած իշխանությունները հանուն իրենց պաշտոնների կարող են նաև համաձայնել թուրքական կողմից առաջ քաշված նախապայմանների կատարմանը։ Համենայնդեպս, ժամանակը ցույց կտա, թե իրադարձություններն ինչպես կարող են դասավորվել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>