Արհամարհական վերաբերմունք ու անարդարություններ տեսած ժողովուրդն իր վրեժն է լուծում, դա կույր, արժեքներ չունեցող, ամեն ինչ ավերող վրեժ է
Դիտել նաև
Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Եկեղեցու դեմ
Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան
Կարգալույծ Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է քահանաների մուտքը եկեղեցի․ «Փաստինֆո»
«Մոնտաժել են այն կտորը, որտեղ Տեր Արամը խոսում է զոհվածների ընտանիքների մասին»․ Ստեփան Դանիելյան
«Իհարկե, նրանց չենք տեսնի Ջերմուկի շրջակայքում բողոքի ցույց կազմակերպելիս»․ Ստեփան Դանիելյան
Այն, ինչը մենք տեսնում ենք վերջին 30 տարվա քաղաքականության արդյունքն է: Արհամարհական վերաբերմունք ու անարդարություններ տեսած ժողովուրդն իր վրեժն է լուծում, դա կույր, արժեքներ չունեցող, ամեն ինչ ավերող վրեժ է: Իսկ Վրեժը մի օրենք ունի, վերջում հենց վրիժառուին է կործանում:
Իսկ ովքեր են օգտվում ժողովրդական վրեժից, ճիշտ է, նրանք, ովքեր կարող են խոսել ժողովրդի համար հասկանալի թշնամանքի ու ատելության լեզվով՝ դրանք արժեքներ չունեցող լյումպենն է, որը ծնվել ու մեծացել է մոմի լույսի տակ, սակայն չի գնահատել ցուրտ ու մութ տարիների ձեռքբերումները և դրանում մեղավոր են նախկին իշխանությունները հնդկական ու կրիմինալ սերիալների, TOTO-ի ու VIVARTO-ի գովազդներով այլասերով սերունդներ: Այն ժամանակվա իշխանությանը պետք էր արժեքներից զուրկ սերունդ, որ հեշտ կառավարի։ Հիմա այդ սերունդը եկել է իշխանության՝ անարժեք (Գառնին հավաբուն է, Շուշին գորշ ու դժբախտ քաղաք է, եկեղեցին վատն է..., մի խոսքով, ամեն ինչ սուտ է), անսկզբունք, դեմագոգ ...: Մի խոսքով, ամեն ինչ կքանդենք ու մեր կետից կսկսենք։
Ռուս ժողովուրդը հեղափոխության միջոցով վրեժ էր լուծում դարավոր ճորտատիրության համար, ֆրանսիական հեղափոխության ժամանակ ամբոխը վրեժ էր լուծում իր իրավազրկության ու արիստոկրատների ամբարտավանության համար...
Ֆրանսիայում, երբ Ռոբեսպիերը մարդկանց խմբերով գիլիոտին էր բարձրացնում, նրան ուղղված օրենքի մասին հիշեցմանը պատասխանել էր, իսկ հեղափոխությունը օրենքո՞վ էր, իսկ Բաստիլի գրավումը օրենքո՞վ էր, ինչ... օրենք:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

