Բաքվում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները
Բաքվում շարունակվում են Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողների համատեղ SAT զորավարժությունները։
Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ՊՆ հայտարարությունից։ Զորավարժությունների ընթացքում կրակային վարժանքներից բացի, կատարվում են նաեւ ֆիզիկական պատրաստության ստուգման վարժանքներ։ Վարժանքները նպատակ ունեն ստորաբաժանումների կառավարման մեջ հրամանատարների հմտությունները բարձրացնելու նպատակ են հետապնդում:
Վարժանքները կավարտվեն սեպտեմբերի 12-ին: