Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայողին
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում պահվող կլանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին: Այս մասին հայտնում է Արցախում ռուս խաղաղապահ ուժերի աղբյուրը։
Այցի ընթացքում Մուրադովը ծանոթացել է նրա պահման պայմաններին ու առողջական վիճակին: Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կտրվի կապ հաստատել հարազատների ու ընտանիքի անդամների հետ:
Աղբյուր` Armeniasputnik.am

