Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային ուժերը շարունակում են համատեղ զորավարժություններ իրականացնել
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները շարունակում են համատեղ «SAT» վարժանքները Բաքվում։ Այս մասին հայտնում են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները։
Զորավարժությունների ընթացքի վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում հրապարակում է արել, որտեղ ասվում է, որ իրականացվել են մարտական կրակաhերթեր ատրճանակից և ինքնաձիգից, ինչպես նաև ցուցադրական ձեռնամարտեր բնակելի թաղամասերում։
Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընթացող զորավարժությունների վերաբերյալ հաղորդագրույթան մեջ նշել է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է զարգացնել հրամանատարների հմտությունները ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման մեջ:
Համատեղ վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 12-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը համատեղ «Turaz -2021» մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնելու:
Աղբյուր՝ Ermenihaber.am