Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

«Փաշինյանը ստացել է քարտ բլանշ, ինչ ուզի՝ կանի». ինչո՞ւ են լռում միջազգային գործընկերները

Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ակնհայտ հակաիրավական գործողության վերաբերյալ ես չեմ հիշում, որ տարվա ընթացքում որեւէ միջազգային կառույց արձագանքի, թեկուզ ոչ կոշտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Իրավաբանը հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների շուրջ տեղի ունեցող գործընթացները.

«Նույնը շարունակվում է քաղաքական հետապնդման պարագայում՝ Արմեն Չարչյան, Մխիթար Զաքարյան, Արթուր Սարգսյան, բոլորն ակնհայտ քաղաքական բանտարկյալներ են։ Ես խոսում եմ այն մարդկանց մասին, որոնք ունեն պատգամավորական անձեռնմխելիություն, եւ գոնե թե Սահմանադրության 86-րդ հոդվածի ուժով պետք է անհապաղ լինեին ազատության մեջ։ Հենց ԱՄՆ դեսպանատունը այդ քրեական գործերի վերաբերյալ մանրամասն տեղեկացված է, բայց հայտարարություն  տարածելու հարցում չի շտապում կամ ընդհանրապես մոռացել են տարածել»։

Մեր դիտարկմանը, որ, օրինակ, 2012 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես էր եկել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ հայտարարությամբ, որում նա դատապարտել էր Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները, Հայրապետյանն ասաց.

«Վարդան Օսկանյանի հարցով գուցե ինչ-որ անձնական շահագրգռվածություն լինել՝ հաշվի առնելով Օսկանյանի՝ ԱՄՆ-ի հետ ունեցած սերտ կապերը, հիմնադրամները, որոնք ինչ-որ ձեւով ֆինանսավորվում էին, գուցե ինչ-որ դատապարտող հայտարարություն տարածվել է, բայց ես անհույս եմ այն հարցում, որ ներկա պահին քաղաքական հետապնդումները կամ ակնհայտ ապօրինի, խայտառակ իրադարձությունների վերաբերյալ որեւէ միջազգային կառույց կամ դեսպան կարձագանքի։ Երեւի ինչ-ինչ առումներով ձեռնտու չէ, որովհետեւ այսպես ասած՝ «Թավշյա հեղափոխությունը», որը 2018-ին պատուհասեց Հայաստանին, ցավոք սրտի, շատ երկրներ, նաեւ ԱՄՆ-ն օգտագործում են որպես ժողովրդավարության էտալոն եւ որոշակի քաղաքական շահերից ելնելով ձեռնպահ են մնալու հայտարարություններ անելուց»։

Մեզ հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ քաղաքական հետապնդումներն իրականում որեւէ երկրի արդյունավետություն չեն բերում.

«Հարցն այն է, որ սա առաջին կառավարութունը չէ աշխարհում, որ իրականացրել է քաղաքական հետապնդումներ։ Որեւէ իշխանություն, երբ հայտարարում է իրեն ժողովրդավարական, իրավական, սոցիալական եւ սկսում է հետապնդումներ, երբեւիցե չի հաջողել ո՛չ իր ավտորիտարիզմի մեջ, ո՛չ էլ պարզ է՝ կեղծ ժողովրդավարության, կեղծ իրավական պետության կոչերը չեն իրականացրել, իրապես մնացել են այնպես, ինչպես կան՝ կեղծիք, եւ որպես այդպիսին չեն վայելել կառուցողական ուժերի հավանությանը։ Այն, որ այս իշխանությունը, պատերազմում հանձնվելով թշնամուն, նորից ընտրել է, դա բոլորի մոտ ամենամեծ հարցն է։ Մինչեւ անգամ ես հիշեցնեմ, որ երբ Թոմաս Դեվալին հարցրել են, թե արդյոք էլի կա այդպիսի նախադեպ պատմության մեջ, նա պատասխանել է, որ ոչ, այդպիսի նախադեպ չկա։ Այսպիսի գործողությունները եւ այսպիսի իշխանությունը երկար կյանք չեն ունենում։ Այստե կա մի խնդիր, որը ինքնուրույն իրապես չի լուծվելու։ Դա իրական արժեքների համար պայքարող շերտն է հասարակության մեջ։ Եթե հասարակությունը չգտնի իր մեջ այդ ուժերը, որոնք կմաքրվեն այս բոլոր ախտերից եւ կկարողանան հաղթահարել այս մութ պատմությունը, ապա վտանգները կախված են լինելու պետության վրա։ Անպես չէ, որ ամեն դեպքում լավ է լինելու։ Լավ լինելու համար անհրաժեշտ են պայքարող ուժեր»։

Անդրադառնալով կրկին Օսկանյանի գործի վերաբերյալ 2012 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանի դատապարտող հայտարարությանը, Ալավերդյանը նշեց.

«Ի տարբերություն այն տարիների, երբ մեր պետության մեջ իրականացվում էին անհիմն գործողություններ, որոնք այո, պարունակում էին իրենց մեջ քաղաքական հետապնդման տարրեր, ինչու այն ժամանակ ասացին, որ դա քաղաքական հետապնդում է, որովհետեւ այդ ժամանակներում դեռ չէր իրականացվել այն պղտոր նպատակը, որը գրված է եղել ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների կողմից, այն է՝ Արցախից փաստացի հրաժարվելը եւ թողնել Արցախին որպես արեալ, Հայաստանից անջատ տարածք։ Այս ցավոտ հարցին պատասխանելով ես ունենում եմ բավականին բացասական ապրումներ։ Քանի որ ես շնորհակալ եմ, որ Արեւմուտքը իրապես աշխատեց, որ Հայաստանում եւս արմատավորվեն այնպիսի արժեքնեը, ինչպիսին են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ այլն։ Այսպես ասած՝ սոֆթ-սերբյան սցենար է։ Ընդ որում, ես համոզված եմ, որ այստեղ այդ սցենարը հավանություն է ունեցել, այսպիսի սցենարը իրականացնելով Նիկոլ Փաշինյանը բոլորից ստացել է քարտ բլանշ, ինչ ուզի՝ կանի երկրի ներսում, եւ նրան չեն քննադատի»։

Ըստ Ալավերդյանի՝ Փաշինյանին անգամ կարող են օժանդակել, որ նա գա իշխանության. «Որովհետեւ դեռ կան այնպիսի նպատակներ, որոնք կարող է իրականացնել միայն այսօրվա իշխանության ձեռքերով։ Սա շատ ցավալի բան է, որովհետեւ Հայաստանում առաջադեմ հասարակությունը հայտնվել է շատ ծանր վիճակում․ այն ոչ միայն պետք է պայքարի իր իշխանության դեմ, որը ոտնահարում է բոլոր կանոններն ու սկզբունքները, այլեւ պետք է կարողանա հաղթահարել այն խոչընդոտները, որոնք առաջադրվում են եւ ուղղակի սարքված են միջազգային հանրության այդ շերտի կողմից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>