Շնորհավոր տոնդ, ԱՐՑԱԽ, ես հավատում եմ քեզ և քո իմաստուն ժողովրդի արժանապատվությանը...
Դիտել նաև
«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան
Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը. Սենոր Հասրաթյան
Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան
Անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են... Սենոր Հասրաթյան
«Պատկերացրեք` գալիք սերունդը, քրքրելով պատմական արխիվները, դառնում է այս նկարի ականատեսը». Սենոր Հասրաթյան
Երբ 1991թ. սեպտեմբերյան այս օրը հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, տողերիս հեղինակն արդեն 28 տարեկան էր...
Այսօր, երբ ես 58 տարեկան եմ, ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը 30 տարեկան է...
Ուղիղ երեք տասնամյակ առաջ ձեր խոնարհ ծառան դժվար թե պատկերացներ, որ հաղթահարելով պատերազմի դաժանություններն ու հետպատերազմյան դժվարությունները և արդյունքում 4.4 հազար քառ. կմ-ի փոխարեն շուրջ 12 հազար քառ. կմ տարածքի վրա կառուցելով ինքնիշխան հայկական երկրորդ պետականություն, մեր ժողովուրդը ստիպված է լինելու դրանից 30 տարի անց հայտնվել մի այնպիսի իրավիճակում, երբ վտանգված է լինելու ոչ միայն իր նորագույն պատմության գլխավոր ձեռքբերումը՝ Արցախի անկախությունը, այլև ՄԱԿ-ի անդամ երկիր Հայաստան պետության տարածքային ամբողջականությունը...
...28 տարեկանում ես լավատես էի և նպատակային, իսկ 58-ում՝ փորձում եմ լինել իրատես ու բավականին զգուշավոր... Հենց այդ իրատեսությամբ ու զգուշավորությամբ էլ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով...
Շնորհավոր տոնդ, ԱՐՑԱԽ, ես հավատում եմ քեզ և քո իմաստուն ժողովրդի արժանապատվությանը...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

