Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան
10
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Պատերազմ Արցախում
Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան

Մենք պարտավոր ենք անհնարինը գործադրել Արցախի բնակչության ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու, Արցախի հանրապետության կարգավիճակը ամրագրելու ուղղությամբ. «Հայաստան Դաշինք»

Սիրելի՛ հայրենակից,
 
Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը»։ Պատմական այդ փաստաթուղթը հայկական երկրորդ պետության ծննդյան վկայականն էր։ Ամրագրվեց ԼՂՀ հայ բնակչության՝ իր պատմական հողում ինքնորոշվելու, անկախ պետականություն կառուցելու կամքը, իր իրավունքները պաշտպանելու վճռականությունը։ Արցախի ազատագրական պայքարում համախմբվեց համայն հայության ներուժը։ Լեռնային Ղարաբաղի անկախության անշրջելիությունը վերահաստատվեց 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով։
 
Հաջորդած երեսուն տարիները պետականաշինության, խաղաղություն պարտադրելու ոչ դյուրին ժամանակներ էին։ Արցախը ողջ հայությանը միավորող հաղթանակի և հպարտության խորհրդանիշ էր։ Ցավոք, 2018թ. Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը չկարողացավ բանակցային գործընթացում ամրապնդել և պաշտպանել Արցախի հանրապետության դիրքերը։ Ավելին՝ անհավասարակշիռ, ապազգային արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում հայտնվեցինք միջազգային մեկուսացման մեջ՝ չկարողանալով հակազդել թուրք-ադրբեջանական ագրեսիային։
 
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ վավերացվեց ծանր պարտության փաստը՝ հայկական երկու պետականությունները կանգնեցնելով անվտանգային լրջագույն սպառնալիքների, անորոշ ապագայի առջև՝ սասանելով նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։
 
Այդուհանդերձ, մենք մեր քաղաքական իրավունքներից, արդար պահանջատիրությունից նահանջելու իրավունք չունենք։ Ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա խարսխված Արցախի Հանրապետության անկախության օրն ու նրա խորհուրդը պարտադրում են վերահաստատել, որ Արցախի անվտանգությունը շարունակելու է լինել մեր քաղաքական օրակարգի առաջնահերթությունը։
 
Մենք պարտավոր ենք անհնարինը գործադրել Արցախի բնակչության ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու, Արցախի հանրապետության կարգավիճակը ամրագրելու ուղղությամբ։
 
Լավատեսությամբ շնորհավորենք Արցախի անկախության օրը, վստահ ու վճռական, որ հայկական Արցախը հարատեւելու է։
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>