Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանի ՌՕՈՒ անձնակազմը ժամանել է Թուրքիայի Քոնյա քաղաք՝ մասնակցելու «Բազե ԹուրԱզ 2021» զորավարժությանը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ՊՆ-ին: Համաձայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև համատեղ համագործակցության ամենամյա ծրագրի, Քոնյայում կանցկացվեն համատեղ մարտավարաթռիչքային վարժություններ՝ երկու երկրների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ: Հաղորդվում է, որ նախօրեին զորավարժությանը մասնակցելու նպատակով Թուրքիա են մեկնել Ադրբեջանի ՌՕՈՒ ՄիԳ-29 և Սու-25 մարտական 2 ինքնաթիռներ: Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 17-ը: