Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Այն, ինչ կատարվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ, դասական քաղաքական բռնության դրսևորում է. Լիլիթ Գալստյան

Այն, ինչ կատարվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ, դասական քաղաքական բռնության դրսևորում է: Սրանք քաղաքական բռնաճնշումներ են, որոնք Հայաստանում գնալով թանձրանում են Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստայնը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ պրոֆեսորի առողջական վիճակը գտնվում է վատ վիճակում և նրան նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձանական ազատության իրավունքի բուն էությունից և իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը փորձում է քաղաքական հաշվեհարդար տեսնել ոչ միայն Արմեն Չարչյանի նկատմամբ, այլ նաև իրենց մյուս պատգամավորների նկատմամբ:

«Հայաստանում հիմա քաղաքական բռնաճնշումներ են, առհասարակ Հայաստանում վաղուց արդեն արձանագրել ենք ժողովրդավարության մահը, պառլամենտարիզմի մահը, վերջին ծեծկռտուքը նաև ձեզ օրինակ»,- ընդգծեց Լիլիթ Գալստյանը և հավելեց, որ իշխանությունն ուղղակի օգտվում է իրավիճակին հանրային ոչ ադեկվատ գնահատականներից, հասարակության պասիվությունից և իր քաղաքական մեծամասնության այսպես ասված՝ բոլշեվիզմից, որովհետև պատգամավորի գնահատմամբ՝ ըստ էության, սա բոլշևիզմ է:

«Այն քաղաքական հաշվեհարդարը, որ իրականացվում է Արմեն Չարչյանի նկատմամբ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրավական համակարգը ամբողջությամբ ծառայում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թելադրանքին և ուղղորդումներին: Սա մեզ համար նորություն չէ, որովհետև Փաշինյանն իրոք իր քաղաքական ճանապարհը սկսեց դատարանների բռնաճնշումով: Եվ առհասարակ Հայաստանում գոյություն չունեն օրենքներ, Սահմանադրություն»:

Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ Արմեն Չարչյանի նկատմամբ նաև կտտանքներ են իրականացվում.

«Լավ կլիներ, եթե իսկապես Հայաստանն իրավական երկիր լիներ, բայց մենք վաղուց իրավական երկիր չենք, որտեղ Փաշինյանն ու իր թիմն իրենց գերսահմանադրական երևույթներ են հռչակել: Իսկ Արմեն Չարչյանի նկատմամբ նաև կտտանքներ են իրականացնում, որովհետև Չարչյանն արդեն շարունակ առողջական խնդիրների պատճառով մեկ հայտնվեց քրեակատարողական հիվանդանոցում, իսկ հիմա նրա վիճակն այնքան է բարդացել, որ տեղափոխել են քաղաքային հիվանդանոց: Սա կտտանք է, սա հիվանդ մարդու հաշվեհարդար է»:

Ընդդիմադիր պատգամավորը նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանը խորապես հայտնվել է դիկտատուրայի ռեժիմում.

«Նիկոլ Փաշինյանը մեծ կրքով ու ջանասիրությամբ Հայաստանում ներքին թշնամիներ է փնտրում: Ինքը ներքին թշնամիներ փնտրելով Արցախ գնաց երկու տարի առաջ և տեսանք, թե դա ինչով ավարտվեց, որովհետև ինքը բացարձակապես ոչ կամք ունի, ոչ ուժ ունի, չի կարողանում: Նա հանձնված է թուրք-ադրբեջանական ագրեսիային և նրա քաղաքական գոյությունը նպատակաուղղված է թուրք-ադրբեջանական շահերի սպասարկմանը: Եվ այն ծուռ վզով, երբ ինքը ներկայանում է միջազգային հարթակներում է, փորձում է այդ պակասը լրացնել Հայաստանում ներքին թշնամիներ նշանակելով և քաղաքական հաշվեհարդարներով: Հայաստանը խորապես հայտնվել է դիկտատուրայի ռեժիմում, Հայաստանը խորապես կորցրել է ինքնիշխանությունը, Հայաստանը խորապես ոչ իրավական երկիր է, սահմանադրական կարգի մասին խոսք էլ չկա, որովհետև այստեղ շահարկելով ժողովրդի անունը և իրենց ստացած քվեն, ջարդում են պետական ինստիտուտները և ամենակարևորը՝ իրավական համակարգը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>