Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ

Մեր հասարակությունն ունի բազմաթիվ արատներ, որոնցից ամենավտանգավորը ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ու երեսպաշտությունն է

Մեր հասարակությունն ունի բազմաթիվ արատներ, որոնցից ամենավտանգավորը ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ու երեսպաշտությունն է:
 
Մենք չունենք համարձակություն ընդունել մեր մեղքը, արժանապատիվ կերպով կրել պատասխանատվություն մեր սխալների համար, դասեր քաղել այդ սխալներից ու այլևս երբեք չկրկնել դրանք:
 
Մեր դժբախտությունների համար մեղավոր են բոլորը՝ լավ ապրող հարևանը, իշխանությունները, գործարարները, մեծ պետությունները, աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները, ռելիեֆը: Մի խոսքով բոլորն ու ամեն ինչ, բայց ոչ երբեք ՄԵՆՔ:
 
Մենք ալարում ենք աշխատել, ամբողջ օրը տան բազմոցին պառկած հայհոյում ենք պետությունն ու անիծում մեր բախտը, բայց երբեք չենք մտածում, որ մենք ենք առաջին մեղավորը մեր դժվար կյանքի համար:
 
Մեղավոր ենք, որովհետև քիչ ենք աշխատել, խաբել ենք մեր գործատուին, պետությանը, ինքներս մեզ, ստացել ենք վարձատրություն, օգնություն, աջակցություն, բայց նախանձել ու ատել ենք մեզ վճարողին, օգնողին ու աջակցողին:
 
Բարձր ձայնով մերժում ենք կոռուպցիան, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում դառնում ենք կոռուպցիոներ, կռվում ենք մենաշնորհի դեմ, բայց երազում ենք ունենալ մենաշնորհ, քննադատում ենք ընտրակաշառքը, բայց ամեն ընտրությունից առաջ սպասում ենք այդ ընտրակաշառքին:
 
Ստում ենք, կեղծում ենք ինքներս մեզ ու չենք ամաչում դրա համար, դեռ ավելին, համառորեն մեղադրում ենք բոլորին, բայց ոչ երբեք ինքներս մեզ:
 
Չենք ընդունում, երբ մեզ հայհոյում են, բայց ինքներս դա անում ենք ուրիշների նկատմամբ, չենք ընդունում երբ մեզ նախանձում են, բայց ինքներս ապրում ենք նախանձի ու չարության մեջ, ատում ենք հաջողակներին, խելացիներին, աշխատասերներին, ուրախանում նրանց ձախողումներով, երազում նրանց անկումը, սննկացումը, ունեզրկումը՝ մոռանալով, որ նրանք են մեզ օգնում, աշխատանք ու եկամուտ ապահովում, արտադրություններ ու գործարաններ են հիմնում, կառուցում շենքեր, թաղամասեր:
 
Մենք ենք առաջին և հիմնական մեղավորը մեր խնդիրների ու դժբախտությունների համար, ու քանի դեռ չենք գտել մեր մեջ համարձակություն ընդունել այս պարզ իրողությունը, դասեր քաղել կատարած սխալներից, մենք դատապարտված ենք սխալվել, կորցնել, զոհվել դավադիր պատերազմներում, անիծել ու հայհոյել, մեղավոր կարգել բոլորին ու ամեն ինչ, ու կրկին սխալվել ու կորցնել...
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>