Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ ՄԻԵԴ վճիռը
Դիտել նաև
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է հաշվետվություն
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը հասել է ՄԻԵԴ
Արարատ Միրզոյանի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է ՄԻԵԴ. վերջինս ՀՀ-ից փաստաթղթեր է պահանջել
Չինարիի հայտնի գործով ՄԻԵԴ-ն ընդդեմ Ադրբեջանի վճիռ է կայացրել
Ռուբեն Վարդանյանի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ստացանք Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։
ՄԻԵԴ կանոնների համաձայն՝ Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի կառավարությունը 3 ամիս ժամանակ ունի վճիռը ՄԻԵԴ Մեծ պալատ բողոքարկելու համար։
Եթե մինչև հոկտեմբերի 22-ը չբողոքարկվեց, այն ուժի մեջ կմտնի, իսկ եթե բողոքարկվեց, ուրեմն դեռ կռիվ ունենք տալու նաև ՄԻԵԴ Մեծ պալատում։
Վստահ եմ՝ այնտեղ էլ ենք այս գործով հաղթանակ արձանագրելու։ Սպասենք զարգացումներին»,-գրում է նա։

