Երկու օր է` խոսում եք խաղաղությունից, հասկանո՞ւմ եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
Դիտել նաև
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ միայն ազգային նվաստացում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Այդ միջպետական ճանապարհը այս իշխանությունը մեր բոլորիս թիկունքում առանձին հուշագրով ստորագրել է եւ հանձնել է թշնամուն։ Ասել են, որ այդպես են ապահովելու Սյունիքի անվտանգությունը։ Ի վերջո կարողացա՞ք ապահովել Սյունիքի անվտանգությունը։ Երկու օր է խոսում եք խաղաղությունից, հասկանո՞ւմ եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում։ Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ միայն ազգային նվաստացում»,-նշեց նա։
Աղբյուրը՝ news.am

