Քայլիստներ՝ ցույ՛ց տվեք մեկ օլիգարխի և մեծահարուստի զավակի, ով այս 3 տարում ծառայել է բանակում
Դիտել նաև
Վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան
«Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան
Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ)
Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ)
Վերջին երկու օրում ԱԺ իշխանական երեսփոխանները և սրանց առաջնորդ Նիկոլ Անհողը շատ են սիրում խոսել ժողովրդի անունից և կեղծ թեզ են առաջ տանում, թե նրանք ժողովրդի ձայների մեծամասնությունն են ստացել...
Իսկ իրականությունը հետևյալն է... 2021 թ-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը... Եթե հաշվի առնենք, որ այդ մասնակիցների 53․92%-ն է ձայն տվել Նիկոլին և նրա քայլիստներին, ստացվում է, որ ընդհանուր ընտրողների կեսի կեսն է Նիկոլին ձայն տվել... Թվերով ստացվում է հետևյալը՝ 2 միլիոն 591 հազար 316 ընտրողներից ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողներից ընդամենը 688 հազար 761 ընտրող է ձայն տվել քայլիստներին...
Ու այս թվերի մասին շատ լավ գիտենալով, քայլիստները և նրանց պարագլուխն իրենց թույլ են տալիս խոսել ողջ ժողովրդի անունից...
Նիկո՛լ և քայլիստներ, ամո՛թ է, ընդհամուր ընտրողների մոտ 25-26 տոկոսի ձայները ստացած ձեր քաղաքական ուժն ի՛նչ իրավունքով է ողջ ժողովրդի անունից հանդես գալիս...
Ի դեպ, չմոռանաք, որ ընդհանուր ընտրողներից 336 հազար 131-ը ձայնը տվել ԱԺ-ի երկու ընդդիմադիր խմբակցություններին, որոնք ևս ժողովուրդի մի մեծ մասն են կազմում և ձեր նման կապիտուլյանտներն իրավունք չունեն հաշվի չառնեն նրանց կարծիքը...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

