Սամվել Բաբայանին կալանքի տակ պահելու որոշումը չփոխվեց
Վերաքննիչ քրեական դատարանը փակ նիստում մերժել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի դիմումը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Բաբայանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը։
Այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան։

