«Սահմանի պահպանությունը պետք է վերապահվի սահմանապահ ուժերին». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում շարունակելով անվտանգային թեման, պարզաբանեց՝ ի՞նչ նկատի ունեն պրոֆեսիոնալ բանակ ասելով ու ինչո՞վ է այն տարերվում պայմանագրային ծառայությունից: «Հաշվի առնելով ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքի որոշ նրբություններ, մենք պայմանագրային հիմունքով զինվորական ծառայության ենք ներգրավում այլ գործով ու մասնագիտություններով զբաղվողներին, որոնք ծառայում են որոշակի ժամկետ, մյուս հատվածում զբաղվում են իրենց գործերով: Պրոֆեսիոնալ բանակ ասելով նկատի ունենք հետևյալը, որ զինվորը զինվոր է օրվա մեջ 24 ժամ, տարվա մեջ 12 ամիս ու զինվորի գործը, ըստ էության, ռազմավարական հեռանկարում մենք չենք տեսնում սահմանի պահպանությունը:
Սահմանի պահպանությունը պետք է վերապահվի սահմանապահ ուժերին՝ տարածաշրջանային այն քաղաքականության տրամաբանության մեջ, որի մասին խոսել եմ, իսկ զինվորը պետք է գտնվի իր մշտական տեղակայման վայրում ու զբաղված լինի մարտական պատրաստակամության բարձրացմամբ ու այդ գործընթացը պիտի ունենա շարունակական բնույթ»: