Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի. Սերժ Սարգսյան
Դիտել նաև
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Այսօր Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախագահը նաև հերքել է մամուլում շրջանառվող լուրը, թե Կարեն Կարապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել:
«Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի, - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նախագահը՝ շարունակելով. - Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե' կուսակցության, թե' իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»։

