Արեւաշող գյուղում այրվել է բնակելի տուն․ հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ
Դիտել նաև
Օգոստոսի 22-ին, ժամը 20։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեւաշող գյուղում այրվում է բնակելի տուն:
Ինչպես Zham.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։00-ին։

