ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում Աֆղանստանում ԻՊ-ի պոտենցիալ հարձակման սպառնալիքին
ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում Աֆղանստանում ԻՊ-ի պոտենցիալ հարձակման սպառնալիքին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Դա այն է, ինչին մենք առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում, մենք կանենք մեր ուժերում ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա: Սակայն մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում»,-ասել է Սալիվանը CNN-ին տված հարցազրույցում:
Հարցին՝ որքանո՞վ իրական է Իսլամական պետության կողմից հարձակումը՝ Սալիվանն ասել է, որ այն «իրական է, սուր եւ հաստատուն»: «Մեր հրամանատարները ունեն հնարավորությունների լայն շրջանակ, որոնք նրանք օգտագործում են օդանավակայան պոտենցիալ ահաբեկչական հարձակումից պաշտպանելու համար: Մենք համառորեն աշխատում ենք մեր հետախուզական համայնքի հետ, որպեսզի փորձենք մեկուսացնել եւ պարզել հարձակման աղբյուրը»,-հավելել է նա:

