Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Քաղաքակրթությունների բախո՞ւմ, թե՞ պատմության ավարտը․ Շպենգլերն՝ ընդդեմ Ֆուկույամայի. Անդրանիկ Թևանյան. Լուսանկար

Նախորդ դարի 90–ականներն ԱՄՆ դոմինանտության գագաթնակետն էին։ ԽՍՀՄ փլուզման թիվ մեկ շահառուն ինքն էր ու ինքն էլ տնօրինում էր «ռազմավարը»՝ վերածվելով համաշխարհային միակ գերտերության։
 
ԽՍՀՄ փլուզման տարբեր պատճառներ են նշվում։ Դրանցից մեկը սովետական բանակի մուտքն էր Աֆղանստան՝ «Ինտերնացիոնալ պարտքի կատարման» լոզունգի ներքո։ Կոմունիզմ ու մարքսիզմ Աֆղանստանում տարածել, բնականաբար, չստացվեց և սովետական զորքը լքեց այդ երկիրը։ Զորքերի ելքը զուգահեռվում էր ԽՍՀՄ մայրամուտի գործընթացի հետ։
 
Օրերս Աֆղանստանը լքեցին ամերիկյան զորքերը՝ կրկնելով 1973թ․ վիետնամական Սայգոնում արձանագրված խայտառակ պատկերը։
 
Ամերիկացիները Աֆղանստան ժամանել էին հայտնի ահաբեկչությունից հետո և «ժողովրդավարության տարածման» լոզունգի ներքո։ Բայց ինչպես սովետները չկարողացան մարքսիզմը ներդնել փուշտունների մոտ, այնպես էլ ամերիկացիք չհաջողեցին Մոնտեսքյուի ու Ադամ Սմիթի գաղափարները տարածելու գործում։ Հատկապես երբ երկու կայսրություններն էլ գաղափարախոսության տարածման անվան տակ իրականում զուտ նվաճողական ու աշխարհաքաղաքական խնդիրներ էին լուծում։
Փաստորեն, վերջին 40 տարվա ընթացքում երկու կայսրություն իր «ոտքը կոտրել է» Աֆղանստանում։ Ամերիկացիներինը շատ խորհրդանշական ստացվեց․ Օսվալդ Շպենգլերի քաղաքագիտական դատավճիռն առարկայական տեսք ստացավ։
 
Երբ Սամյուել Հանթինգթոնը, յուրօրինակ կերպով երրորդելով Շպենգլերին ու Առնոլդ Թոյնբիին, «սառը պատերազմից» հետո ներկայացնում էր իր «Քաղաքակրթությունների բախման» տեսությունը և հակադրվում ԽՍՀՄ փլուզումից հետո էյֆորիայի մեջ հայտնված Ֆրենսիս Ֆուկույամային, հենց այս պատկերը նկատի ուներ։
 
Ֆուկույաման «Պատմության ավարտ» ու լիբերալ–դեմոկրատիայի ամբողջական և վերջնական հաղթանակի մասին էր խոսում, սակայն հետագայում ստիպված խոստովանեց, որ սխալվել է։
 
Միջազգային լրատվամիջոցները ցույց էին տալիս, թե ինչպես է արևմտյան ժողովրդավարության դրոշակակիր ԱՄՆ պարտվում «ոչ քաղաքակիրթ» համարվող արմատական մահմեդականությանը։
 
ԱՄՆ փախուստը Քաբուլից պատմական էր։ Այդ պարտությունը շատ նման էր բարբարոսներից հռոմեական լեգիոնների կրած պարտությանը, ինչին հաջորդեց Հռոմեական կայսրության փլուզումը։
 
Կայսրությունները փլուզվում են այլասերման արդյունքում։ ԽՍՀՄ փլուզումը միաբևեռ դարձրեց աշխարհակարգը։ ԱՄՆ դարձավ մոնոպոլիստ ու սկսեց այլասերվել՝ հեռանալով իր իսկ քարոզած արժեքներից ու կիրառելով երկակի ստանդարտներ։
 
Համամարդկային արժեքները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատականությունը, ընկերվարությունը դարձան տնտեսաքաղաքական ու ռազմական էքսպանսիայի գործիքներ։ Ժողովուրդները դրա արդյունքում դժբախտացան, միլիոնավոր զոհեր եղան։
 
«Ժողովրդավարության էքսպանսիայի» արդյունքում երջանկացա՞ն Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Եգիպտոսում, Վրաստանում, Ուկրաինայում, Աֆղանստանում (Հայաստանինն այլ դեպք է՝ չկար ամերիկյան «ժողովրդավարական» կամ «գունավոր» էքսպանսիայի ուղղղակի հետք ու լավ քողածածկված էր թուրքական հետքը)։ Այս բոլոր երկրներում ԱՄՆ–ը և իր դաշնակիցները ուղիղ ձևով, այդ թվում՝ ռազմական տարբերակով, մտել են ներքին կյանքի մեջ։ Արդյունքում ստացել ենք «մուսուլման եղբայրներ», ԻԳԻԼ, կորցված տարածքներ, պետականության փլուզում, թալիբներ, քարերով սպանվող կանայք, լքված քրդեր, «քցված» աֆղանցիներ, թրաֆիկինգի ենթարկված տղաներ և արյան գետեր․․․
Երբ ժողովրդավարական, ազատական արժեքներն այլասերվում են ու ծառայեցվում «քաղաքական նպատակահարմարությանը», երբ մեկ մարդու իրավունքների պաշտպանության փիառը գերակայում են ժողովուրդների ու երբեմն նաև պետությունների գոյության իրավունքներին, սկսվում է փտախտը։
 
Երբ լիբերալիզմը պրոֆանացիայի է ենթարկվում ու գերակայող է դառնում գեդոնիզմը, երբ «երրորդ երկրների» մարդկանց կյանքի իրավունքը ստորադասվում է «ոսկե միլիարդի» մեջ հայտնվածների ուտիլիտար պահանջմունքներին, ստանում ենք ռեակցիան տրամադրություններ ու շպրտվում ենք միջնադար։ Պարտվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, այդ թվում՝ մենք։
 
Հայաստանն Արևմտյան աշխարհի մաս է կազմում ու մեզ չի կարող չմտահոգել արևմտյան քաղաքակրթության ճգնաժամը։
 
Աշխարհում պետականորեն առաջինը քրիստոնեությունն ընդունած, աշխարհին պավլիկյան ու թոնդրակյան շարժումներ տված հայ ժողովուրդը քաղաքակրթությունների խաչմերուկում է գտնվում ու կարող է քաղաքակրթական կամրջի իր յուրօրինակ առաքելությունն ունենալ։ Եթե իհարկե մնա որպես պետություն, ինչը ներկա իրողությունների պայմաններում խիստ մշուշոտ է դարձել։ Արցախի պետականության կորստից ու կապիտուլյացիաայից հետո մենք նախ մեր հանդեպ հարգանքը պետք է վերականգնենք՝ ազատվելով պարտության խորհրդանիշից, այլապես մենք պետք չենք լինի ո՛չ արևմտյան, ո՛չ արևելյան քաղաքակրթություններին ու ընդհանրապես ոչ մեկին։
Մենք պետք է դուրս գանք երկու հակադիր կոմպլեքսներից ու ազգերի մրցակցությանը մասնակցենք արժանապատիվ ձևով՝ որպես այցեքարտ ունենալով արդիական պետությունը։ Ինչ վերաբերում է մեր կոմպլեքսներին, ապա դրանք դրսևորվում են հետևյալ կոդերով՝
 
1․ «Մենք որ թատրոն ունեինք, մյուս ազգերը դեռ ծառերի վրա էին»,
2․ «Մենք փոքր ածու ենք, մեզանից ոչինչ կախված չէ»։
 
Հենց որ դուրս գանք այս վիճակներից ու ոտքի կանգնենք որպես պետություն, կարող ենք մտնել «աշխարհի առաջնության» խմբային փուլ ու բոլորի հետ արժանապատվորեն հարաբերվել։
 
Եվրասիան տարածքը, կամ ավելի ճիշտ արևելյան Եվրոպան՝ Ռուսաստանի գլխավորությամբ ու Հայաստանի գործուն մասնակցությամբ, կարող է վերցնել արևմտյան իրական արժեքների պաշտպանության դրոշակն ու ապահովել բալանսը արևելքի ծագոց աստղ Չինաստանի հետ՝ քաղաքակիրթ երկխոսություն ու համակեցության նորմեր հաստատելով մահմեդական աշխարհի հետ։ Կլինի այդպես թե ոչ, կախված է Մոսկվայի ռազմավարությունից։ Առայժմ դեպքերը զարգանում են քաղաքակրթությունների բախման, այլ ոչ թե երկխոսության սցենարով։
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>