Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա են 3-4 մեծ խաղացողներ, որոնք չեն մրցում միմյանց հետ․ Վահե Դավթյան

Բենզինի և դիզվառելիքի շուկայում այս տարվա առաջին 6 ամիսներին աճ արձանագրած նախկին Խորհրդային Միության երկրների ցանկում Հայաստանն առաջատարն է։ Մասնավորապես, Հայաստանում այս ապրանքատեսակների գները նախորդ տարվա համեմատ աճել են 22,8 տոկոսով, այն դեպքում, երբ Վրաստանում աճը կամել 17,4 տոկոս, Ուկրաինայում և Լիտվայում 13 տոկոսից քիչ ավելի է եղել, հարևան Ադրբեջանում 7,7 տոկոս է, իսկ Ռուսաստանում՝ 5,5 տոկոս, Տաջիկստանում գները նվազել են 9,6 տոկոսով։

Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ սա պայմանավորված է մի շարք գործոններով։ Դրանցից մեկը Ռուսաստանի Դաշնությունում ներքին շուկայում գների աճը զսպելու, կարգավորելու նպատակով բենզինի և դիզվառելիքի արտահանման վրա սահմանափակումներ կիրառելու ուղղությամբ տարվող ակտիվ քննարկումն է, կամ ինչ-որ ժամանակահատվածում դրա կասեցումը։

Նա նաև ընդգծեց, որ բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա գների բարձացումը համաշխարհային միտում ունեն և դրանք չեն վերաբերում միայն Հայաստանին։ «Մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչու է Հայաստանը առաջատար։ Բայց այն, որ միտումներն համաշխաևրհային բնույթ են կրում, սա ակնհայտ է»։

Մյուս գլխավոր պատճառը Հայաստանում շուկայի գերմոնոպոլիզացիան է։ «Թեև այս իշխանությունները պարբերաբար խոսում են այն մասին, վերջերս նաև շուկան կարագավորող մարմինն է այն մասին խոսել, որ Հայաստանում առկա չէ բենզինի և դիզվառելիքի շուկայում մոնոպոլիա, բայց բոլոր միտումները, որ առկա են այս շուկայում՝ վկայում են ճիշտ հակառակի մասին։ Մենք տեսնում ենք տարօրինակ իրավիճակ, երբ միջազգային շուկայում գները անկում են ապրում, իսկ Հայաստանում շարունակում են գները բարձր մնալ, բայց բավական է միջազգային շուկայում բարելի գինը աճ արձանագրի և հայկական շուկան շատ զգայուն դրան արձագանքում է և միանգամից ներքին շուկայում գները սահմանվում են բավականին բարձր տիրույթում։ Պետք է ասել նաև, որ շուկայում առկա են 3-4 մեծ խաղացողներ, որոնք մեծ հաշվով չեն մրցում մեկը մյուսի հետ, այլ իրականացնում են ինչ-որ իմաստով կարտելային քաղաքականություն, այսինքն համաձայնեցված գնային քաղաքականություն՝ բաշխելով ազդեցության գոտիները և իրականացնելով համաձայնեցված տնտեսական քաղաքականություն»։

Անդրադառնալով կարգավորող մարմնի՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դերակատարությանը այս ոլորտում՝ նա ընդգծեց, որ հաշվի առնելով, որ վառելիքի շուկան Հայաստանում բացի նրանից, որ մենաշնորհացված է, միաժամանակ ավանդաբար, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում շատ մեծ ազդեցություն է ունեցել և շարունակում է ունենալ պետական կառավարման համակարգի և որոշումների կայացման վրա։ «Ամենևին էլ պատահական չէ, որ այդ մարմինը, եթե չեմ սխալվում՝ նաև վերջերս հայտարարել է, որ ուսումնասիրել է շուկան և որևէ էական խախտումներ չի արձանագրել։ Ես կարծում եմ, որ այստեղ շարունակվում է պետական և մասնավոր ինստիտուտների միջև փոխգործակցությունը, շատ ակտիվ լատենտայի փոխգոծակցությունը, որը տարիներ շարունակ պարալիզացրել է մեր շուկան և դարձրել է պարզապես ոչ մրցունակ»։

Աղբյուր՝ ArmDaily.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>