Չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել եւս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ. ՊՆ
Դիտել նաև
Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան
Զինվորական ծառայության ժամկետը վեց ամսով կրճատելու նախագծին երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տրվեց
Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մարմինը՝ հրшզենшյին վնшսվածքով
Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա
Հավանություն տրվեց զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու նախագծին
Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Պաշտպանության նախարարությունը։
Համոզիչ կերպով խնդրում ենք հետեւել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը եւ չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել եւս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։
Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները եւ հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն։

