Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ո՞վ կապ ունի Հայաստանի հետ

Ի՞նչ կապ ունեն քաղհասարակության կառույցները, «իրավապաշտպանները» Հայաստանի հետ. ոչ մի։ Նրանց մեծամասնությունը արևմտյան «մեդրեսեներում» ձևավորված դեմքեր են, որոնք հրահանգով լռում են, հրահանգով ակտիվանում։ Այդ պատճառով էլ չեն արձագանքում չդադարող դատաիրավական այլանդակություններին։

Ի՞նչ կապ ունեն դերասան-երգիչ-երգչուհի, «աստղեր» կոչվող մարդիկ Հայաստանի հետ. ոչ մի։ Ծովափներից իրենց ֆոտոներով ու ինֆանտ մակագրություններով ամեն օր սոցցանցերն ու լրահոսը լցնող «աստղերը» ի՞նչ կապ ունեն նույն օրը, նույն պահին սահմանին կանգնող և մեռնող զինվորի ու սպայի Հայաստանի հետ։ Որպես հասարակություն ու պետություն ունեցող ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք հասկանալ, որ սահմանի զոհի լուրը և «աստղի» երջանկության ֆոտոն չեն կարող իրար հաջորդել։ Դա միայն բարոյական խնդիր չէ, դա շատ ավելի լուրջ խնդիր է՝ միասնական պետության։

Ի՞նչ կապ ունի Երասխը, Կութը, Սոթքը, Սև լիճը Հայաստանի հետ։ Շատ աղոտ կապ։ Ի՞նչ կապ ունի սահմանի պատերազմը Հայաստանի հետ. այնքանով-որքանով։


Ի՞նչ կապ ունի զոհվող 18-20 տարեկան զինծառայողը ռեստորանա-քեֆային Հայաստանի հետ։

Ի՞նչ կապ ունեն պետական ինստիտուտները Հայաստանի հետ։ Այդ կապը խիստ վերապահումով է։ Անցեք Բաղրամյան պողոտայով. ի՞նչ կապ ունի ԱԺ-ն Հայաստանի հետ. ոչ մի։ Ի՞նչ կապ ունի նախագահականը Հայաստանի հետ. ոչ մի։

Ի՞նչ կապ ունի Արտգործնախարարությունը Հայաստանի հետ. ոչ մի։ Մի կառույց, որն այս բարդագույն փուլում ամիսներ շարունակ նախարար ու փոխնախարարներ չունի։

Ի՞նչ կապ ունի այսօր սփյուռքը Հայաստանի հետ։ Գրեթե զրո։

Ի՞նչ կապ ունի Արցախը Հայաստանի հետ։ Գրեթե զրո։

Ի՞նչ կապ ունեն Մայր բուհը, Գիտությունների ակադեմիան, մյուս՝ միտք և տրամադրություններ գեներացնող համակարգերը. գրեթե զրո։

Ի՞նչ կապ ունի Նիկոլի ներկայացրած կառավարության ծրագիրը Հայաստանի հետ. ոչ մի։ Նրա նախորդ բոլոր ծրագրային թեզերը ջախջախվել են՝ տարրալուծվելով պատերազմի և աղետի մեջ։
 
Այս բոլոր կառույցներն ու միավորները շատ արագ կվերգտնեն իրենց անելիքը և կապն այսօրվա իրական Հայաստանի հետ, հենց երկրում մթնոլորտը փոխվի, և պետությունը սկսի կենդանության նշաններ ցույց տալ։ Այսօրվա Հայաստանում բոլոր կապերը խզված են։ Այսօր մենք մտել ենք մի փուլ, երբ հասարակության մեջ դադարում են գործել բոլոր ուղղահայաց և հորիզոնական կապերը։ Հայաստանը դադարում է միասնական պետություն լինել։ Միասնական խնդիրներ, նպատակներ, միասնական ցավի զգացում, միասնական բարոյական չգրված նորմեր, միասնական պատկերացումներ իրականության մասին մենք հիմա չունենք։
 
Հայաստանի հետ այսօրվա իրական կապը պահում են.
 
-Եկեղեցին, բազմաթիվ հոգևորականներ, ովքեր իրենց տեղերում գրագետ և համբերատար աշխատում են մարդկանց հետ։
-Համառորեն իր ամենօրյա աշխատանքն անող մարդը՝ բժշկից մինչև բանվոր, ցավն իր մեջ զսպելով, իր փոքր կամ մեծ կարևորության գործն անելով, լրացնելով պետության չարածը։
-Բիզնեսը, որը որոշ ոլորտներում իր վրա է վերցնում պետության գործառույթները և ապահովում երկրի կենսունակությունը։
-Հանրային գործիչների մի 15-20 հոգի, որոնք ամեն օր գրում, խոսում են իրական Հայաստանի մասին, զգուշացնում ռիսկերի մասին, փորձում քննարկել հնարավոր անելիքը։
-Բանակը, որը կանգնած է իրական սահմանին ու պատասխանում է թշնամու կրակոցներին։
 
Ո՞րն է հետևությունը։
 
Մեր իրականությունը շատ ավելի ծանր է, քան մենք պատկերացնում ենք։ Ներպետական և ներհասարակական քանդված կապերի մասշտաբը հուշում է, որ տեղի է ունեցել երրորդ հանրապետության կրախը։ 1991-ից անկախություն ստացած Հայաստանից գրեթե ոչինչ չի մնացել, փոխվել է գրեթե ամեն ինչ՝ պետության տարածքը, կշիռը, մեր երազանքները, հայկականությանը միավորող գաղափարները, մեր պատկերացումները՝ մեր և երկրի մասին։
 
Ո՞րն է հեռանկարը
 
Ամենայն հավանականությամբ՝ մենք կանգնած ենք նոր փուլի նախաշեմին՝ գրեթե նոր պետության նախաշեմին։ Մենք կանգնած ենք այնպիսի ծավալուն և խորքային փոփոխությունների անհրաժեշտության առաջ, որի արդյունքում պետք է փոխվեն ու արմատապես վերանայվեն ներպետական և ներհասարակական խաղի կանոնները, բարքերը, կառավարման մեխանիզմները, փոխվեն էլիտաները, հանրային կյանքի դերակատարները, մեր պատկերացումները՝ մեր և այլոց մասին։

Հայաստանում նոր քաղաքական-հասարակական հոսանքների ձևավորումն անխուսափելի է, և որքան արագ այն տեղի ունենա, այնքան արագ ու խաղաղ կլինեն վերը նշված փոփոխությունները։ Ակնհայտ է, որ Հայաստանին պետք է լինելու նոր սահմանադրություն, որը կդնի պետության նոր էջի խաղի կանոնները, ակնհայտ է, որ այս պրոցեսում ձևավորվելու է հանրային գործիչների նոր շերտ և նոր ձևաչափեր, որոնք պետք է փոխարինեն թե´ իշխանությանը, թե´ ընդդիմությանը, և նոր պատկերացումներ բերեն պետության, քաղաքականության և հասարակական հարաբերությունների մասին։
Հայաստանը զարգացման ուրիշ ճանապարհ չունի։ Մյուսը՝ Հայաստանի չլինելն է։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>