Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի
Դիտել նաև
ԿԽՄԿ–ն այցելել է Ադրբեջանում պահվող արցախցի երեք ուսանողներին
Առավելագույն մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին. Հովսեփյան
Աղվան Հովսեփյանի գործը քննող քննիչն ազատվել է պաշտոնից
«Պատերազմ բերողները «Հայաքվեին» են մեղադրում պատերազմի մեջ». Մենուա Սողոմոնյան
Համախմբվե'ք ու դուրս եկե՛ք փողոց․աղետ է սպասվում շա՜տ մեծ․․․ Սոֆյա Հովսեփյան
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կկալանավորվի. վերջինը բավարարել է ներկայացված միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Մելքոնյանը:
Գորիսի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը դեռ չի հրապարակվել, իսկ մյուս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի 22:30-ին:
Փաստաբանն ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակից Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատ է արձակվել: