Լապշինը ազատ արձակվելու հույս ունի
Բաքվում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հույս ունի, որ դատարանի որոշմամբ ազատ կարձակվի, ասաց երկուշաբթի «Trend»-ին նրա փաստաբան Էդուարդ Էդուարդ Չերնին: Փաստաբանի խոսքերով, նա այսօր հանդիպել է իր պաշտպանյալի հետ Բաքվի մեկուսարանի բուժկենտրոնում, որտեղ ներկայում գտնվում է Լապշինը:
«Լապշինը շարունակում է բուժումը: Գտնվելու պայմանները և նրա առողջական վիճակը նորմալ են, առողջական բարդացումներ չկան: Հանդիպման ժամանակ մենք խոսել ենք գործի նյութերի մասին: Նա հույս ունի, որ դատարանի որոշմամբ ազատ կարձակվի», - ասաց Չերնինը:
Փաստաբանը հավելեց, որ Լապշինի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է: Ներկայում այն գտնվում է փաստաբանի և դատապարտյալի ուսումնասիրման փուլում: Այնուհետև գործի նյութերը կուղղվեն դատարան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Լապշինը տեղափոխվել էր Բաքվի մեկուսարանի բուժկենտրոն՝ սրտի հատվածում ծակոցներ ունենալու պատճառով: Բժշկական զննությունից հետո նրան տրվել է տախիկարդիա ախտորոշում:
Zham.am