Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է

Գիտե՞ք ինչու է նիկոլական խունտայի համար հեշտ՝ քանդել ու մաս-մաս վաճառել երկիրը

Գիտե՞ք ինչու է նիկոլական խունտայի համար հեշտ՝ քանդել ու մաս-մաս վաճառել երկիրը։
 
Որովհետև, եթե մի բանի վրա քրտինք չես թափել, եթե մի բանի ստեղծման վրա ամակ չունես, այն որևէ օրգանական կապ չի կարող ունենալ քեզ հետ։ Եվ, եթե այդ մի բանը ոչ թե քրտինքով ու վաստակով, այլ պատահաբար կամ իրերի բերմամբ է քո ձեռքին հայտնվում, դու մտածում ես ոչ թե այն փայփայելու, այլ «ռասկուլաչիտ» անելու մասին։
 
Կյանքում միշտ այդպես է. եթե ուսանող ժամանակ մեծ դժվարությամբ փող ես աշխատում, այն ծախսում ես մեծ դժվարությամբ, քանի որ դրա արժեքը հասկանում ես. քրտի'նք կա մեջը։ Այ այդ նույն բանը երբե'ք չես մտածի, եթե այդ փողը տնից ես ստացել կամ հորեղբայրդ է քեզ ուղարկել Ռուսաստանից. մի քանի օրում վայելում ես այն։
 
Գողացած մեքենան կամ հեծանիվը ոչ֊ոք չի մտածում փայփայելու մասին. դրանք արագորեն ենթակա են քանդման և մաս֊մաս վաճառքի։ Ընդ որում՝ վաճառքի ժամանակ չեն սակարկում. ինչ տան՝ տան, քանի որ քրտինք չկա մեջը...
 
Նիկոլական խունտան երկրին, Արցախին, ազատագրված շրջաններին նայել է որպես պատահաբար ձեռք գցած առարկայի, որի կառուցման վրա ոչ մի կաթիլ արյուն ու քրտինք չունի թափած։
 
Անհայրենիքների այդ խմբակը, վճարվելով դրսից, ողջ կյանքում սպասարկել է օտարին՝ մասնակիցը դառնալով ոչ թե երկրի կառուցմանը, այլ, ճիշտ բորենիների նման, ստեղծվածի կազմաքանդմանն ու ջարդուփշուր անելուն։
 
Նիկոլական խունտայի համար երկիրը, Արցախը, ազատագրված շրջանները գողացած կամ նվեր ստացած մեքենայի արժեք են ներկայացնում։ Մեքենա, որի վրա կա լիքը գործ, ուստի, ըստ խունտայի, ճիշտը դա «ռասկուլաչիտ» անելն է...
 
Նիկոլական խունտայի սիրտն այդ իսկ պատճառով երբեք չցավեց, օրինակ, Քարվաճառի և Քաշաթաղի հանձնումից, քանի որ ձեռքում հայտնված և, ըստ խունտայի, «գողացված» հեծանիվ էին դրանք, և որոնք էպիկական արագությամբ «ռասկուլաչիտ» արվեցին։
Ընդ որում՝ առնողը ինչ տվել՝ տվել է։
 
Քարվաճառի հանձնումից խորը տնքոց լսվեց գեներալ֊գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի, Պետոյի և մյուս հերոսների շիրիմներից, արյուն կաթեց ԱՐԻ հիմնադրամի նվիրյալների, ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքչյանի և բոլոր նվիրատուների սրտից, ովքեր վերջին տասը տարիներին շուրջ 7 մլն դոլար միայն բնակարանաշինության և գյուղատնտեսության զարգացման համար էին դրել Արցախի այդ երկու շրջաններում, ովքեր Քարվաճառի Սիդնեյ թաղամասն ու Աղավնո֊ԱՐԻավան գյուղավանն էին կառուցել, բազմաթիվ հայրենաշեն ծրագրեր արել, արյուն կաթեց Քարվաճառի 16 և Քաշաթաղի 58 գյուղերը շենացրած բոլոր մարդկանց սրտերից, ովքեր մի րոպեում կորցրին տարիների քրտինքը...
 
Այդ մարդկանց համար երկիրը, Արցախը, Քարվաճառն ու Քաշաթաղը Հայրենիք էր, արյուն, սրբատեղի, արժեք, իսկ նիկոլական խունտայի համար՝ ձեռք գցած և խնդիրներ ունեցող մեքենա, որը և «ռասկուլաչիտ» արվեց (և շարունակում է արվել) արագորեն և մեծ հաճույքով...
 
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>