ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիա
Դիտել նաև
Թուրքական թատերական խմբակը Երևանում հանդես եկավ սարոյանական ներկայացմամբ
Իսրայելի նախագահի օդանավին արգելվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել
Թուրքիան Ադրբեջանում 700 մլն դոլարի ներդրում կկատարի
Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից տարածված գրավոր հայտարարությամբ կոչ է արվել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Պատճառը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է: Թուրքիայում վերջերս շատացել են վարակման դեպքերը: Թուրքիան ԱՄՆ-ի կողմից ներառվել է կորոնավիրուսի վարակման վտանգի ամենաբարձր աստիճանի մեջ:
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Թուրքիա՝ նաև այդ երկրի հարավային նահանգներում առկա ահաբեկչության վտանգի պատճառով: Նշվում է, որ Թուրքիայի Շըրնաք և Հաքքարի նահանգներում ահաբեկչության վտանգ կա: Այդ շրջանները նույնպես ներառված են վտանգի ամենաբարձ աստիճանի մեջ: