Տեղի ունեցավ Կառավարության հերթական նիստը. Տեսանյութ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 18-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից միայն մեկն է զեկուցվող, մեկն էլ գաղտնի է։
Զեկուցվող հարցը՝ «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին է։

