Տարածքների փոխանակման հարցով ՀՀ-ն որևէ բանակցություն չի վարում․ ԱԳՆ
Դիտել նաև
Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը
Հող տալը հակասահմանադրական է, չկա պայմանագիր, չկա խաղաղության նշույլ․ Գրիգորի Խաչատուրով․ MediaHub
Աշխարհն՝ աշխարհով, Փաշինյանը՝ «խաղաղության խաչմերուկով» ու «ակադեմիական քաղաքով»
Այսօր ոչ մի երկիր չի պատրաստվում խաղաղության. Կարեն Միրզոյան (տեսանյութ)
«Մենք չենք գնում ոչ մի կողմ, մեզ տանում են, որովհետև ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ». «Փաստ»
Տարածքների փոխանակման հարցով Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ բանակցություններ չի վարում։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հարցման շարժառիթը Տավուշի մարզում ռուսական ուղեկալների տեղակայման գործընթացն էր։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ գործընթացի իրականացման՝ հայկական կողմից իրավասու մարմինը Պաշտպանության նախարարությունն է, սակայն ԱԳՆ-ն ևս իր մասով մասնակցություն ունի դրան։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ հայ-ադրբեջանական շփման գծի մոտ ռուսական ուղեկալների տեղակայումն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև 1991 թվականից ի վեր համագործակցության տարբեր ուղղություններով ստորագրված և գործող իրավապայմանագրային լայն բազայի հիման վրա։