Բրիտանացի բժիշկներին հորդորել են հղի կանանց «ապագա մայրեր» չանվանել՝ տրանսգենդերներին չնեղացնելու համար
Բրիտանացի բժիշկներին հորդորել են հղի կանանց «ապագա մայրեր» չանվանել, քանի որ դա կարող է վիրավորական լինել տրանսգենդերների համար։ Փոխարենն առաջարկվում է օգտագործել «հղի մարդիկ» եզրույթը։
Բրիտանական բժշկական ասոցիացիայի հրատարակած 14 էջանոց «Արդյունավետ շփման հուշատետրում» ասվում է, որ «հղիանալ կարողացած և երեխա ունեցած մարդկանց ճնշող մեծամասնությունն իրենց նույնականացնում են որպես կանայք»։ Սակայն հեղինակները նշում են, որ կան տրանսգենդերներ, որոնք նույնպես կարող են հղիանալ։ Նրանք բերում են 20 ամյա հղի տրանսգենդեր Հայդեն Կրոսսի օրինակը, ով իրավաբանորեն տղամարդ է, ընդունում է հորմոնալ դեղամիջոցներ, սակայն դեռևս չի փոխել սեռը։
Zham.am

