Լևոն Արոնյանը «Norway Chess»-ի կայծակնային մրցաշարում զբաղեցրեց 3-րդ տեղը
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկել է «Norway Chess» շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստներ, Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրին:
«Norway Chess» մրցաշարը մեկնարկեց կայծակնային շախմատի մրցաշարով:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը` 9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր: Արոնյանը հաղթեց 3 պարտիաներում, 5-ն ավարտեց ոչ-ոքիով և 1-ը` պարտությամբ:
10 շախմատիստից բաղկացած շրջանային մրցաշարում մեկնարկային համարը կարևոր է նրանով, որ 1-5-րդ համարների տակ հանդես եկող շախմատիստները 5 պարտիա կխաղան սպիտակ խաղաքարերով և 4 պարտիա՝ սևերով: Կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողը իրավունք կստանա ընտրելու մրցաշարում իր մեկնարկային համարը: