Լավրովն առաջարկել է միջազգային տրանսպորտային փոխադրողներին գործունեություն ծավալել Արցախում
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիային առաջարկել է քննարկել Լեռնային Ղարաբաղում աշխատելու հնարավորությունը, որտեղ վերականգնվում են ենթակառուցվածքները։ Այս մասին հայտարարել է Լավրովը ասոցիացիայի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Այնտեղ ներկայումս ընթանում են ակտիվ աշխատանքներ՝ ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ։ Ուստի խնդրում եմ ուշադրություն դարձնել ադ հեռանկարային տարածքի նկատմամբ։ Այն, իմ կարծիքով, տնտեսապես կլինի շահավետ։ Բացի այդ՝ կարեւոր է, որ այդ տարածքի տնտեսական զարգացումը տեղի ունենա ռուսական կողմի մասնակցությամբ»,-մեջբերում է Լավրովին «ТАСС»-ը:
Zham.am

