Երասխի և Կութի ուղղություններում այս պահին հարաբերական անդորր է. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ
Դիտել նաև
Ադրբեջանը կրակ է բացել Կութի ուղղությամբ
«Արդեն 3 օր է՝ մեր գյուղի ուղղությամբ թշնամու շարժն ակտիվացել է». Կութի բնակիչ
Մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերը, չի գործում ՀԷԿ-ը․ «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք տվյալները. Լուսանկար
Ադրբեջանական ստորաբաժանումները երեկ երեկոյան թիրախավորել էին մասնավորապես Կութի ուղղությամբ տեղակայված ՀՀ դիրքերը. Ավետյան
Մարդիկ գազազած, անհույս ապրում են․ Կութի նախկին վարչական ղեկավար
Սահմանին լարվածությունը միշտ լինելու է, քանի ունենք նման հարևաններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` հավելելով, թե մեր խնդիրն է ոչ միայն պատրաստ լինել, այլև ճնշել նրանց բոլոր մեթոդներով։
Սահմանին վիճակին անդրադառնալով` Մակարյանը նշել է, թե այս պահին հարաբերական անդորր է, ապա շեշտել` խոսքը Երասխի ու Կութի ուղղությունների մասին է: Նա նաև վստահեցրել է՝ միայն լարվածություն է, առաջխաղացման փորձեր չկան։

