Արտահերթի օրակարգի միակ՝ Սևանից ջուր բաց թողնվելու հարցը քննարկվել է դրա համար գլխադասային, բայց դեռ չձևավորված հանձնաժողովում
«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրինագծի քննարկմանը՝ Սևանից լրացուցիչ ջրառ վերցնելու ԱԺ որոշման քննարկման ժամանակ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արմեն Գևորգյանը հարցով հիմնական զեկուցող Ջրային կոմիտեի նախագահին հարցրեց, թե արդյոք տեխնիկական հնարավորություններ կա՞ն, որ առաջարկներ ներկայացվելուց հետո նախագծի համար գլխադասային տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրանք կարող է քննարկել:
Հիմնական զեկուցողը նշեց, թե հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն իրեն հայտնել է, որ ընդդիմադիր խմբակցությունները դեռևս չեն ներկայացրել իրենց անդամներին, կներկայացնեն, «թերևս երկրորդ ընթերցման ժամանակ ևս կունենանք քննարկում գլխադասային հանձնաժողովում»։
Արմեն Գևորգյանն էլ արձագանքեց` ես ճի՞շտ եմ հասկանում, որ դեռևս չձևավորված հանձնաժողովում է եղել։ Կարեն Սարգսյանն էլ՝ ոչ, հանձնաժողովի նախագահի և մի շարք պատգամավորների հետ:
Աղբյուր՝ «Հրապարակ»